Հունիս 02, 2017 17:30 Asia/Tehran
  • Եմենին սպառնում է մարդկային աղետը

Եմենում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության FAO-ի ներկայացուցիչը զգուշացրել է, որ եթե այդ երկրում շարունակվի սովի ճգնաժամը, ապա աշխարհում տեղի կունենա պատմության ամենամեծ ողբերգությունը:

Լիբանանյան Ալ-Մայադին հեռուստակայանին տված հարցազրույցում Եմենում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Սալահ Ալ-Հաջ Հոսեյնը, քննադատելով Եմենում տեղի ունեցող ճգնաժամի նկատմամբ միջազգային հանրության լռությունն ասել է.-«Ներկայումս 7 միլիոն եմենցիներ սննդի կարիք ունեն և սովը տարածվել է այդ երկրի 10 նահանգներում»:

Սալահ Ալ-Հաջ Հոսեյնը հավելել է.-«Տարբեր հիվանդություններ են տարածվել Եմենում և ներկայումս 65 հազար մարդ տառապում է խոլերայից, իսկ մինչ այժմ այդ հիվանդությունից մահացել է 550 մարդ»: 

Նա հավելել է.-«2017 թ. ՄԱԿ-ը Եմենին օգնություն հասցնելու նպատակով երկու միլիարդ 100 միլիոն դոլար բյուջե է հատկացրել, սակայն մինչ այժմ դրա միայն 25 տոկասն է հաստատվել»: 

 

Պիտակ