Ռուսաստանը մեծացնում է իր նավատորմը Միջերկրական ծովում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63522-Ռուսաստանը_մեծացնում_է_իր_նավատորմը_Միջերկրական_ծովում
Ռուսաստանը կմեծացնի Միջերկրական ծովում իր ռազմական նավատորմը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2017 13:04 Asia/Tehran
  • Ռուսաստանը մեծացնում է իր նավատորմը Միջերկրական ծովում

Ռուսաստանը կմեծացնի Միջերկրական ծովում իր ռազմական նավատորմը :

Սիրիայի «Ալան» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ Սև ծովում տեղակայված Ռուսաստանի նավատորմի տեղեկատվական կենտրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը Միջերկրական ծով է գործուղել 15 ռազմանավեր: 

Հաղորդման համաձայն՝ մայիսի 30-ին Միջերկրական ծովում տեղակայված Ռուսաստանի ծովուժին պատկանող մեկ ռազմանավ և մեկ սուզանավ, հրթիռային հարձակման են ենթարկել ԻԼԻՊ-ի դիրքերը Սիրիայի Թադմոր քաղաքում: 

2016 թ.-ի նոյեմբերին Ռուսաստանը "Գրիգորովիչ" ռազմանավից ևս հարվածներ է հասցվել Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերին: 

2015 թ.-ի նոյեմբերին առաջին անգամ Ռուսաստանի մի սուզանավ Միջերկրական ծովից հրթիռային հարվածներ հասցրեց Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերին :

2015 թ-ին Սիրիայի կառավարության պահանջով Ռուսաստանի զինուժը տեղակայվել է այդ երկրում` ԻԼԻՊ և Ալ-Նուսրա ահաբեկչական ճակատի դեմ պայքարելու նպատակով: