Բահրեյնցիները բողոքի ցույց են անցկացրել այդ երկրում ամերիկյա դեմ
Ուրբաթ օրը հարյուրավոր բահրեյնցիներ ցույց են անցկացրել՝ ի նշան բողոքի այդ երկրում ամերիկացի զորայինների ներկայության դեմ:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բահրեյնի որոշ խմբերի, այդ թվում «14 փետրվար» անվան կոալիցիայի հրավերով, Մանամայի Ալ-Դերազ շրջանի Ալ-Մոսալա և Ալ-Աքար քաղաքամասերի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել՝ ի նշան բողոքի այդ երկրում ամերիացի զորայինների ներկայության դեմ:
Ավելի վաղ, «14 փետրվար» շարժման ղեկավար Օսամ Ալ-Մենամին ընդգծել էր, որ «14 փետրվար» շարժման երիտասարդական կոալիցիան որոշում է ընդունել Ռամադան ամսի առաջին ուրբաթ օրը հայտարարել որպես Բահրեյնից ամերիկյան ուժերի վտարման օր:
1971 թ.-ին Բահրեյնը և ԱՄՆ-ը ռազմական համաձայնագիր են ստորագրել, որով այդ երկրում տեղակայվել է ամերիկյան ռազմաբազա: