Իրաքի փոքրամասնությունների ներկայացուցիչները դրվատանքով են արտահայտվել ԻԻՀ-ի մասին
Իրաքի փոքրամասնությունների ներկայացուցիչները շաբաթ գիշեր Բաղդադում ԻԻՀ-ի դեսպանատան միջոցով կազմակերպված իֆթարի հանդիսության ժամանակ շնորհակալություն հայտնեցին Իրաքի ժողովրդի ու հատկապես այդ երկրի փոքրամասնությունների հանդեպ ԻԻՀ-ի ցուցաբերած պաշտպանության կապակցությամբ:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն Իրաքի փոքրամասնությունների ներկայացուցիչների համոզմամբ ԻԻՀ-ն տարածաշրջանում ու աշխարհում միակ կետն է, որի քաղաքականության հիմքում ընկած է Իրաքում բոլոր ազգությունների, կրոնների ու դավանանքների պաշտպանությունը:
Բաղդադում ԻԻՀ դեսպան Իռաջ Մասջեդին այս հանդիսության ժամանակ ընդգծեց Իրաքի ժողովրդի հանդեպ Իրանի ցուցաբերած պաշտպանությունը և երկու ժողովուրդների միջև հարաբերությունների ընդլայնումը ցանկացավ:
Իրաքում Իրանի նոր դեսպան Իռաջ Մասջեդին ապրիլի 18-ին Բաղդադ ժամանելով ընդգծեց, որ զարգացած, հզոր, ապահով ու միատարր Իրաքի գոյությունն Իրանի ցանկությունն է և այս տեսակետի շրջանակներում ամեն պայմաններում Իրանը կանգնած մնալու Իրաքի կողքին: