Արաբական չորս պետություններ խզել են դիվանագիտական կապերը Կատարի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63750-Արաբական_չորս_պետություններ_խզել_են_դիվանագիտական_կապերը_Կատարի_հետ
Արաբական չորս պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, այն պատճառաբանությամբ, որ վերջինս հովանավորում է ահաբեկչական խմբավորումներին և տարածաշրջանում անկայունություն է առաջացնում:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 05, 2017 07:49 Asia/Tehran
  • Արաբական չորս պետություններ խզել են դիվանագիտական կապերը Կատարի հետ

Արաբական չորս պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, այն պատճառաբանությամբ, որ վերջինս հովանավորում է ահաբեկչական խմբավորումներին և տարածաշրջանում անկայունություն է առաջացնում:

Լուրը հրապարակել է «Սաուդի փրես» լրատվական գործակալությունը և Կատարը դեռևս որևէ հակազդեցություն չի ցուցաբերել:

Հակադարձելով այդ հայտարարությանը, Սիդնեյ այցելած ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնն այդ երկրներին կոչ է արել տարաձայնությունները կարգավորել բանակցությամբ:

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Եմենում ընթացող պատերազմից հեռացրել է կատարցի ուժերին: Կատարի կործանիչները Եմենում Հուսիների դեմ ձևավորված Արաբիայի կոալիցիայի մաս էին կազմում: