Արաբական չորս պետություններ խզել են դիվանագիտական կապերը Կատարի հետ
Հունիս 05, 2017 07:49 Asia/Tehran
Արաբական չորս պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, այն պատճառաբանությամբ, որ վերջինս հովանավորում է ահաբեկչական խմբավորումներին և տարածաշրջանում անկայունություն է առաջացնում:
Լուրը հրապարակել է «Սաուդի փրես» լրատվական գործակալությունը և Կատարը դեռևս որևէ հակազդեցություն չի ցուցաբերել:
Հակադարձելով այդ հայտարարությանը, Սիդնեյ այցելած ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնն այդ երկրներին կոչ է արել տարաձայնությունները կարգավորել բանակցությամբ:
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Եմենում ընթացող պատերազմից հեռացրել է կատարցի ուժերին: Կատարի կործանիչները Եմենում Հուսիների դեմ ձևավորված Արաբիայի կոալիցիայի մաս էին կազմում:
Պիտակ