ՄԱԿ․ Արեւմտյան Մոսուլում 100 հազար երեխա ապրում է արտակարգ վտանգավոր պայմաններում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63822-ՄԱԿ_Արեւմտյան_Մոսուլում_100_հազար_երեխա_ապրում_է_արտակարգ_վտանգավոր_պայմաններում
Արեւմտյան Մոսուլում 100 հազար երեխա ապրում է արտակարգ վտանգավոր պայմաններում, հայտնել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2017 04:39 Asia/Tehran
  • ՄԱԿ․ Արեւմտյան Մոսուլում 100 հազար երեխա ապրում է արտակարգ վտանգավոր պայմաններում

Արեւմտյան Մոսուլում 100 հազար երեխա ապրում է արտակարգ վտանգավոր պայմաններում, հայտնել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից։

Նրանցից շատերը հայտնվում են խաչաձեւ կրակի տակ, իսկ հիվանդանոցները, որտեղ տեղափոխվում են երեխաները բուժման համար, հարձակումների են ենթարկվում, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Արեւմտյան Մոսուլից հիմնադրամը հաղորդագրություններ է ստանում խաղաղ բնակիչների, այդ թվում երեխաների զոհվելու մասին։ Նրանցից մի քանիսը սպանվել են փախուստի հուսահատ փորձի ժամանակ։

Իրաքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Փիթեր Հոքինսի խոսքով «երեխաները ապրում են մարտի դաշտում»։ Նրանց սպանում են, կտտանքների ենթարկում, օգտագործում որպես կենդանի վահան։ Երեխաները այնպիսի բռնությունների ականատես են դառնում, որոնք ոչ մեկը չպետք է տեսնի։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Արեւմտյան Մոսուլում հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում պաշտպանել երեխաներին ու անհապաղ դադարեցնել խաղաղ բնակիչների ու քաղաքացիական ենթակառուցվածքի վրա հարձակումները։

News.am