Գերմանիայի ԱԳ նախարար. Կատարի ճգնաժամը կարող է հանգեցնել պատերազմի
Գերմանիայի ԱԳ նախարարը շաբաթ օրն ասել է. «Կատարի և արաբական որոշ երկրների միջև ծագած ճգնաժամը կարող է հանգեցնել պատերազմի, սակայն լարվածությունը դեռ հնարավոր է մեղմացնել »:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս շաբաթ Սաուդյան Արաբիայի, Կատարի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հետ վարած բանակցություններն ու նաև Իրանի ու Քուվեյթի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցը վկայում են այդ կապակցությամբ առկա մտահոգության մասին:
Գաբրիելն ընդգծել է, որ դեռ հնարավոր է մեղմացնել լարվածությունն ու կարգավորել ճգնաժամը: Նրա խոսքերով. «Տարածաշրջանում իրավիճակը ճգնաժամային է»:
Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը հինգշաբթի գիշեր համատեղ մի հաղորդագրությամբ ահաբեկչությունը հովանավորելու մեղադրանքով համատեղ սև ցուցակում ներառեցին Կատարի 59 քաղաքացիների և 12 կազմակերպությունների անուններ:
Արաբիան ու նրա դաշնակիցները Կատարին մեղադրում են Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանակներում ստորագրած համաձայնագրերը չհարգելու մեջ: