ԶԼՄ-ները հայտնել են Ռաքայում ԻՊ-ի պարագլխի ոչնչացման մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64352-ԶԼՄ_ները_հայտնել_են_Ռաքայում_ԻՊ_ի_պարագլխի_ոչնչացման_մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ոչնչացվել է Ռաքային ուղղված ավիահարվածի արդյունքում, հայտնել է բրիտանական Daily Mail-ը՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2017 12:48 Asia/Tehran
  • ԶԼՄ-ները հայտնել են Ռաքայում ԻՊ-ի պարագլխի ոչնչացման մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ոչնչացվել է Ռաքային ուղղված ավիահարվածի արդյունքում, հայտնել է բրիտանական Daily Mail-ը՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, հրատարակությունը միաժամանակ հայտնում է, որ ահաբեկչի ոչնչացման մասին հաղորդումներ նախկինում բազմիցս են հայտնվել։ Առայժմ վերջին տեղակատվության հաստատումներ չեն ստացվել, այդ թվում՝ նաև ԻՊ-ի կողմից։

Ավելի վաղ հետախուզական կառույցները հայտնել էին, որ զինյալների պարագլուխը գտնվում է Իրաքի Մոսուլ քաղաքում, սակայն կարողացել է հեռանալ այնտեղից քաղաքի վրա Իրաքի բանակի հարձակման սկսվելուց հետո։ Հաղորդվել է նաև, որ ահաբեկիչը ձերբակալվել է պաշարված Մոսուլից սիրիական սահման ճեղքել-հեռանալու փորձի ժամանակ և կալանքի տակ է։ Սակայն այս տեղեկատվությունը հերքել են Պենտագոնում։

Վերջին տարիների ընթացքում մամուլում պարբերաբար հայտնվում էին հաղորդումներ Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, որոնք հետագայում հաստատում չէին ստանում։

orer.am/