Դիարբեքիրում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ
Մարտ 02, 2016 08:17 Asia/Tehran
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում պայթյուն է որոտացել, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ը:
Նախնական տվյալներով, ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել քաղաքի Ենիշեխիր շրջանի շենքերից մեկի առաջին հարկում: Պայթյունի ալիքը կոտրել է մոտակա շենքերի պատուհանները: Այժմ դեպքի վայրը շրջափակված է ոստիկանության կողմից, սկսվել է հետաքննություն:
Zham.am
2/3/2016
Պիտակ