Թուրքիայի նախագահն սպառնացել է այդ երկրի ընդդիմադիր առաջնորդին
Թուրքիայի նախագահն այդ երկրի կառավարության ընդդիմադիր առաջնորդներից Քեմալ Քըլըչդարօղլուին զգուշացրել է, որ Ստամբուլում հանրահավաք ու երթ կազմակերպելու դեպքում նրա դեմ դատական գործ կհարոցվի:
Թուրքիայի նախագահն ասել է. «Արդարության պաստառ կրելն արդարություն չի բերի: Եթե դուք Թուրքիայում արդարություն եք որոնում, այն կարելի է գտնել խորհրդարանում»:
«Ժողովրդին փողոց դուրս գալու կոչ ուղղելը հարիր չէ ոչ ընդդիմությանը և ոչ էլ երկրին»,-հայտարարել է Էրդողանը հավելելով. «Եթե դատական իշխանությունները վաղը ձեր դեմ գործ հարուցեն, դրանից չզարմանաք»:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլում կայացած հանուն արդարության երթի երրորդ օրվա ընթացքում հայտարարել է, որ երթը շարունակվելու է:
Ի նշան բողոքի Էնիս Բարբարօղլուի կալանավորման դեմ, Քըլըչդարօղլուն նպատակ ունի Անկարայից դեպի Ստամբուլ 450կմ երկարությամբ երթ կազմակերպել:
Բարբարօղլին «Ջոմհուրիեթ» ընդդիմադիր օրաթերթում գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:
Այդ երթը կազմակերպվելու է Ստամբուլից մինչև այն բանտը, որտեղ պահվում է Էնիս Բարբարօղլին:
Քըլըչդարօղլին ուրբաթ օրը տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջմանը հաջորդած մաքրագործումների երկրորդ փուլի մեկնարկը տրվել է: