Աֆղանստանում անհետացել են պակիստանցի երկու դիվանագետներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64938-Աֆղանստանում_անհետացել_են_պակիստանցի_երկու_դիվանագետներ
Աֆղանստանում անհետացել են պակիստանցի երկու դիվանագետներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2017 09:00 Asia/Tehran
  • Աֆղանստանում անհետացել են պակիստանցի երկու դիվանագետներ

Աֆղանստանում անհետացել են պակիստանցի երկու դիվանագետներ:

Reuters-ի հաղորդմամբ՝ Ջալալաբադում անհետացել են  Պակիստանի տեղի հյուպատոսարանի երկու աշխատակիցներ: Նրանք անհետացել են հունիսի 16-ին, հայրենիք ուղեւորվելիս:

Պակիստանի ԱԳՆ-ն  դիմել է Աֆղանստանի իշխանություններին՝ խնդրելով որոնել դիվանագետներին եւ նրանց հայրենիք վերադարձնել, ինչպես նաեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

ԱԳՆ-ում չեն հստակեցրել դիվանագետների անհետացման պատճառը, սակայն Աֆղանստանում արմատական խմբավորումների՝ դիվանագիտների վրա հարձակումները հազվադեպ երեւույթներ չեն համարվում:

News.am