Աֆղանստանում անհետացել են պակիստանցի երկու դիվանագետներ
Հունիս 18, 2017 09:00 Asia/Tehran
Աֆղանստանում անհետացել են պակիստանցի երկու դիվանագետներ:
Reuters-ի հաղորդմամբ՝ Ջալալաբադում անհետացել են Պակիստանի տեղի հյուպատոսարանի երկու աշխատակիցներ: Նրանք անհետացել են հունիսի 16-ին, հայրենիք ուղեւորվելիս:
Պակիստանի ԱԳՆ-ն դիմել է Աֆղանստանի իշխանություններին՝ խնդրելով որոնել դիվանագետներին եւ նրանց հայրենիք վերադարձնել, ինչպես նաեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
ԱԳՆ-ում չեն հստակեցրել դիվանագետների անհետացման պատճառը, սակայն Աֆղանստանում արմատական խմբավորումների՝ դիվանագիտների վրա հարձակումները հազվադեպ երեւույթներ չեն համարվում:
News.am
Պիտակ