Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի բազայի մոտ, պայթյուն է որոտացել
Հունիս 22, 2017 07:36 Asia/Tehran
Թուրքիայի Իզմիր նահանգում ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտից ոչ հեռու ընկած տարածքում պայթյուն է որոտացել: Պատահարի հետևանքով զոհերի և տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել ռազմական օբյեկտից ոչ հեռու ընկած տարածքում՝ գերեզմանոցում: Ոստիկանությունը շրջափակել է մոտակա տարածքը և պարզում է տեղի ունեցածի պատճառները:
Նախնական տեղեկություններով՝ բազային վնաս է հասցվել:
operativ.am/
Պիտակ