Սաուդյան Արաբիայի նորանշանակ գահաժառանգի կանոնավոր հանդիպումները իսրայելցի պատասխանատուների հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65300-Սաուդյան_Արաբիայի_նորանշանակ_գահաժառանգի_կանոնավոր_հանդիպումները_իսրայելցի_պատասխանատուների_հետ
Սիոնիստական օրաթերթի հաղորդմամբ, Իսրայելի ռեժիմը ողջունում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգի պաշտոնում Մոհամմեդ Բեն Սալմանի նշանակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2017 11:45 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի նորանշանակ գահաժառանգի կանոնավոր հանդիպումները իսրայելցի պատասխանատուների հետ

Սիոնիստական օրաթերթի հաղորդմամբ, Իսրայելի ռեժիմը ողջունում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգի պաշտոնում Մոհամմեդ Բեն Սալմանի նշանակումը:

Հունիսի 22-ին Ալ-ալամ գործակալության հաղորդմամբ, սիոնիստական «Հաարեց» օրաթերթը գրել է, որ գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը 2015թ. այցելել է բռնագրավված տարածքներ և կանոնավոր հանդիպումներ է ունեցել իսրայելացի պաշտոնյաների հետ:

Սիոնիստական   պարբերականը գրել է, որ այդ նիստերի համար պահանջվում է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մալեք Սալմանի որդու համաձայնությունը:

Սիոնիստական «Հաարեց» օրաթերթը գրել է.«Իրանի նկատմամբ ունեցած հստակ դիրքորոշումների բերումով Մոհամմեդ Բեն Սալմանը լավ լուր է Իսրայելի համար, քանի որ այս խնդիրը պատճառ է դարձել, որ նա ռազմավարական կարևոր գործընկեր լինի Իսրայելի համար: Բացի այդ Սաուդյան Արաբիայի նոր գահաժառանգը հակառակ դիրքորոշումներ ունի Մուսուլման եղբայրներ և ՀԱՄԱՍ խմբավորման նկատմամբ»: