Պուտինը եւ Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսքը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65412-Պուտինը_եւ_Էրդողանը_քննարկել_են_Թուրքական_հոսքը
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2017 16:12 Asia/Tehran
  • Պուտինը եւ Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսքը»

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսքը»:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել, երբ Պուտինը եղել է խողովակագործի նավում, որը մասնակցում է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը:

Զրույցի ժամանակ Պուտինը նշել է Թուրքիայի հետ Ռուսաստանի ավելի բարձր, քան մյուս երկրների հետ, փոխգործակցության մակարդակը` հիշեցնելով, որ 2016 թվականին է ստորագրվել «Թուրքական հոսքի» շինարարության մասին համաձայնագիրը, եւ ներկայումս սկսվում են խորջրյա հատվածի անցկացման աշխատանքները: Պուտինն ընդգծել է, որ հաջորդ տարի պետք է պատրաստ լինի գազատարի առաջին, իսկ 2019-ի վերջին երկրորդ ճյուղը:

News.am