Սաուդյան Արաբիայի ուժերը Երուսաղեմի համաշխարհային օրը հարձակվել են ցուցարարների վրա
Հունիսի 23-ին`Երուսաղեմի համաշխարհային օրը, այդ երկրի Ալ-Ավամիա քաղաքի Ալ-Մանսուրա քաղաքամասում Սաուդյան Արաբիայի զորայինները զրահապատ մեքենաներով հարձակվել են ցուցարարների վրա:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ սաուդցի զորայինները հարձակվել են Երուսաղեմի համաշխարհային օրվա առիթով Ալ-Ավամիա քաղաքի Ալ-Դիրա քաղաքամասում հավաքված երիտասարդների վրա:
Չնայած Ալ-Ավամիա քաղաքի շրջապատումից անցել է 40 օր, սակայն պաղեստինցի երիտասարդները քաղաքամասում հավաք կազմակերպելով, ծածանել են Պաղեստինի դրոշը:
Հավաքի մասնակիցները Պաղեստինի հարցը իսլամական աշխարհի գերխնդիրը համարելով ընդգծել են .-«Երուսաղեմի համաշխարհային օրը սիոնիստների դեմ բռնահարված ժողովուրդների պայքարի օրն է, որը ոտնձգություն է իրականացնում Ալ-Ավամիա քաղաքի և Պաղեստինի դեմ»:
Ալ-Ավամիա քաղաքում հավաքված ցուցարարները նույնպես Երուսաղեմի համաշխարհային օրը համարել են իսլամական ժողովուրդների միասնության օրը և կարգախոսներ են վանկարկել Սաուդական ռեժիմի զորայինների բռնությունների դեմ: