Սաուդյան Արաբիայի ուժերը Երուսաղեմի համաշխարհային օրը հարձակվել են ցուցարարների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65438-Սաուդյան_Արաբիայի_ուժերը_Երուսաղեմի_համաշխարհային_օրը_հարձակվել_են_ցուցարարների_վրա
Հունիսի 23-ին`Երուսաղեմի համաշխարհային օրը, այդ երկրի Ալ-Ավամիա քաղաքի Ալ-Մանսուրա քաղաքամասում Սաուդյան Արաբիայի զորայինները զրահապատ մեքենաներով հարձակվել են ցուցարարների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2017 06:57 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի ուժերը Երուսաղեմի համաշխարհային օրը հարձակվել են ցուցարարների վրա

Հունիսի 23-ին`Երուսաղեմի համաշխարհային օրը, այդ երկրի Ալ-Ավամիա քաղաքի Ալ-Մանսուրա քաղաքամասում Սաուդյան Արաբիայի զորայինները զրահապատ մեքենաներով հարձակվել են ցուցարարների վրա:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ սաուդցի զորայինները հարձակվել են Երուսաղեմի համաշխարհային օրվա առիթով Ալ-Ավամիա քաղաքի Ալ-Դիրա քաղաքամասում հավաքված երիտասարդների վրա: 

Չնայած Ալ-Ավամիա քաղաքի շրջապատումից անցել է 40 օր, սակայն պաղեստինցի  երիտասարդները քաղաքամասում հավաք կազմակերպելով, ծածանել են Պաղեստինի դրոշը: 

Հավաքի  մասնակիցները Պաղեստինի հարցը իսլամական աշխարհի գերխնդիրը համարելով ընդգծել են .-«Երուսաղեմի համաշխարհային օրը սիոնիստների դեմ բռնահարված ժողովուրդների պայքարի օրն է, որը ոտնձգություն է իրականացնում Ալ-Ավամիա քաղաքի և Պաղեստինի դեմ»: 

Ալ-Ավամիա քաղաքում հավաքված ցուցարարները նույնպես Երուսաղեմի համաշխարհային օրը համարել են իսլամական ժողովուրդների միասնության օրը և կարգախոսներ են վանկարկել Սաուդական ռեժիմի զորայինների բռնությունների դեմ: