Սիրիայի բանակը հինգ տարի անց մտել է Դեյր Էլ-Զոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65466-Սիրիայի_բանակը_հինգ_տարի_անց_մտել_է_Դեյր_Էլ_Զոր
Սիրիայի բանակի ցամաքային ուժերը հինգ տարի անց, մտել են այդ երկրի արևելյան Դեյր Էլ-Զոր նահանգ և իրենց հսկողության տակ են առել նահանգի որոշ շրջանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2017 12:44 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը հինգ տարի անց մտել է Դեյր Էլ-Զոր

Սիրիայի բանակի ցամաքային ուժերը հինգ տարի անց, մտել են այդ երկրի արևելյան Դեյր Էլ-Զոր նահանգ և իրենց հսկողության տակ են առել նահանգի որոշ շրջանները:

Դեյր Էլ-Զորի նավթառատ քաղաքը 2014 թվականին շրջափակվեց  ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից:

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի լրատվամիջոցները հայտարարել են,որ այդ երկրի բանակին հաջողվել է Դիմադրության ուժերի աջակցությամբ հսկողության տակ առնել Իրաքի հետ սահմանակից գոտում գտնվող շրջանները և մտնել Դեյր Էլ -Զոր նահանգ: 

Հիշյալ աղբյուրների հաղորդման համաձայն՝ սիրիական բանակը այս շրջանները մաքրել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներից:

Որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ Սիրիայի բանակային և դիմադրության ուժերը հասել են «Ալ-Շամաս» տարածքը: Այս ուժերը Հոմս նահանգից և Իրաքի հետ սահմանային գոտուց են մտել Դեյր Էլ-Զոր: