Սիրիայի բանակը հինգ տարի անց մտել է Դեյր Էլ-Զոր
Սիրիայի բանակի ցամաքային ուժերը հինգ տարի անց, մտել են այդ երկրի արևելյան Դեյր Էլ-Զոր նահանգ և իրենց հսկողության տակ են առել նահանգի որոշ շրջանները:
Դեյր Էլ-Զորի նավթառատ քաղաքը 2014 թվականին շրջափակվեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից:
ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի լրատվամիջոցները հայտարարել են,որ այդ երկրի բանակին հաջողվել է Դիմադրության ուժերի աջակցությամբ հսկողության տակ առնել Իրաքի հետ սահմանակից գոտում գտնվող շրջանները և մտնել Դեյր Էլ -Զոր նահանգ:
Հիշյալ աղբյուրների հաղորդման համաձայն՝ սիրիական բանակը այս շրջանները մաքրել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներից:
Որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ Սիրիայի բանակային և դիմադրության ուժերը հասել են «Ալ-Շամաս» տարածքը: Այս ուժերը Հոմս նահանգից և Իրաքի հետ սահմանային գոտուց են մտել Դեյր Էլ-Զոր: