Նեթանյահուն սպառանացել է, որ շարունակվելու են Սիրիայի դեմ ավիահարձակումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65560-Նեթանյահուն_սպառանացել_է_որ_շարունակվելու_են_Սիրիայի_դեմ_ավիահարձակումները
Սիրիայի տարածքից Գոլանի բարձրունքների կողմն ականի արձակման պատճառաբանությամբ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ ՝ Բենյամին Նեթանյահուն սպառնացել է այդ երկրին:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հունիս 25, 2017 08:37 Asia/Tehran
  • Նեթանյահուն սպառանացել է, որ շարունակվելու են Սիրիայի դեմ ավիահարձակումները

Սիրիայի տարածքից Գոլանի բարձրունքների կողմն ականի արձակման պատճառաբանությամբ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ ՝ Բենյամին Նեթանյահուն սպառնացել է այդ երկրին:

Այդ հարձակումից հետո, սիոնիստական ինքնաթիռները շաբաթ օրը հարձակում են կատարել Գոլանի բարձրունքներում Սիրիայում ռազմական թիրախների վրա:

Պաղեստինյան «Մաա» գործակալությունը կիրակի օրը հաղորդել է, որ Նեթանյահուն ասելէ .«Իսրայելը չի հանդուրժելու Գոլանի վրա որևէ հրաձգություն»:

Շաբաթ երեկոյան իսրայելական կործանիչները ռմբակոծել են Գոլանի բարձրունքներում Սիրիայի բանակային նպատակակետերը: Հարձակման թիրախում են հայտնվել մի զորակայան և Սիրիայի բանակային երկու տանկ: Սա առաջին անգամը չէ, որ Իսրայելի ռեժիմը հարձակվում է Սիրիայի բանակային կետերի վրա:

Սիրիայի կառավարության հայտարարությամբ, երբ այդ երկրի հարավ-արևմտյան շրջաններում ահաբեկչական խմբավորումները պարտություն են կրում, Սիոնիստական ռեժիմի բանակը հարձակվում է սիրիական ուժերի դիրքերի վրա: