Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կմասնակցեն Աստանայի նիստին
Ղազախստանի ԱԳ նախարար Ղեյրաթ Աբդոլռահմանովը երկուշաբթի օրը տեղեկացրել է հուլիսի 3-ին և 4-ին Աստանայում կայանալիք Սիրիայի խաղաղության բանակցությունների հաջորդ փուլին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությունը հստակեցվելու մասին:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Աբդոլռահմանովն ասել է. «Աստանայում նախատեսված Սիրիայի խաղաղության հառաջիկա բանակցություններին մասնակցելու համար ստացվել է երաշխավոր բոլոր պետությունների ներկայացուցիչների համաձայնությունը»:
Նրա ընդգծմամբ նստաշրջանին կմասնակցեն Ռուսաստանի նախագահի և ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչները, Իրանի ու Թուրքիայի փոխարտգործնախարարները, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան և մի պատվիրակություն Հորդանանից:
«Երաշխավոր պետություններից ակնկալվում է, որ ապահովեն այդ նստաշրջանին մասնակցելու համար Սիրիայի կառավարության ու ընդդիմադիր խմբերի պատվիրակությունների համաձայնությունը»,-հայտարարել է Աբդոլռահմանովը, հավելելով, որ դիտորդի կարգավիճակով ԱՄՆ-ի գերագույն ներկայացուցչի մասնակցության պարագան անորոշ է մնում:
Սիրիայում համընդհանուր հրադադարը 2016 թվականի դեկտեմբերի 31-ից հաստատվել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ:
Սիրիայում խաղաղության բանակցությունների առաջին շրջանը կայացավ հունվարի 23-ին և 24-ին, իսկ երկրորդը՝ փետրվարի 15-ին և 16-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
ԻԻՀ-ի նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ կազմակերպված բանակցությունների նպատակն է խաղաղություն հաստատել Սիրիայում: