Դավութօղլուն կրկին մեղադրել է Ռուսաստանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i658-Դավութօղլուն_կրկին_մեղադրել_է_Ռուսաստանին
Ռուսաստանն ու մյուսները փորձում են խոչընդոտել Սիրիայի հակամարտության բանակցություններին՝ ներառելով ուժերի, ինչպիսիք են Սիրիայի քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերը» (YPG): Այս մասին Դավոսում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է Today’s Zaman-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2016 06:24 Asia/Tehran
  • Դավութօղլուն կրկին մեղադրել է Ռուսաստանին

Ռուսաստանն ու մյուսները փորձում են խոչընդոտել Սիրիայի հակամարտության բանակցություններին՝ ներառելով ուժերի, ինչպիսիք են Սիրիայի քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերը» (YPG): Այս մասին Դավոսում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է Today’s Zaman-ը:

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը բարդացնում է ԻՊ դեմ պայքարը՝ ռմբակոծելով չափավոր սիրիական ընդդիմությանը:

Շեշտելով, որ «ահաբեկչական խմբավորումները» չպետք է ներկայացված լինեն Սիրիայի հակամարտության կարգավորման նպատակով իրականացվող բանակցություններին` Դավութօղլուն ավելացրել է, որ հակաահաբեկչական պայքարում Թուրքիայի համար տարբերություն չկա ԻՊ-ի և Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև:

armedia.am

23/1/2016