Քուրդ կուսակցապետը պատասխանել է Թուրքիայի ՆԳ նախարարին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i6580-Քուրդ_կուսակցապետը_պատասխանել_է_Թուրքիայի_ՆԳ_նախարարին
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը խիստ է պատասխանել իրեն դավաճան անվանած ՆԳ նախարար Էֆքան Ալային։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2016 07:11 Asia/Tehran
  •  Քուրդ կուսակցապետը պատասխանել է Թուրքիայի ՆԳ նախարարին

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը խիստ է պատասխանել իրեն դավաճան անվանած ՆԳ նախարար Էֆքան Ալային։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը Դիարբեքիրի Սուրի շրջանում քրդերի շրջափակման ու կոտորածի դեմն առնելու համար երթ է կազմակերպել դեպի Սուր։ Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան Դեմիրթաշի այս քայլը դավաճանություն է անվանել, որին պատասխանել է Դեմիրթաշը։

Քուրդ կուսակցապետը ՆԳ նախարարին մեղադրել է Սուրը քանդելու, ավերելու ու բնակչության կոտորածի մեջ։ «Նախ եւ առաջ ՆԳ նախարարն իր չափերը պետք է ճանաչի»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։

NEWS.am

3/3/2016