ՆԱՏՕ-ն կընդլայնի իր ներկայությունը Աֆղանստանում ԱՏՕ-ն կընդլայնի իր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65858-ՆԱՏՕ_ն_կընդլայնի_իր_ներկայությունը_Աֆղանստանում_ԱՏՕ_ն_կընդլայնի_իր
ՆԱՏՕ-ն մտադիր է Աֆղանստանում կրկին ընդլայնել իր ներկայությունը «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) շարժման զինյալների ակտիվանալու պատճառով, բայց չի սկսի մասնակցել մարտական գործողություններին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հունիս 29-ին պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2017 15:34 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն կընդլայնի իր ներկայությունը Աֆղանստանում ԱՏՕ-ն կընդլայնի իր

ՆԱՏՕ-ն մտադիր է Աֆղանստանում կրկին ընդլայնել իր ներկայությունը «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) շարժման զինյալների ակտիվանալու պատճառով, բայց չի սկսի մասնակցել մարտական գործողություններին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հունիս 29-ին պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը:

 

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է 4 հազար զինվորական խորհրդականների և հրահանգիչների՝ Աֆղանստան ուղարկելուն:

«Նախարարները կքննարկեն Աֆղանստանում ուժերի ներկայության ընդլայնման հնարավորությունը, սակայն մենք չենք քննարկում մարտական գործություններին մասնակցությանը վերադառնալու հարցը», - ասել է նա:

ՆԱՏՕ-ն Աֆղանստանից իր մարտական ուժերի դուրսբերումն ավարտել է 2014 թվականին: Այդ ժամանակվանից երկրում գործում է դաշինքի «Վճռական աջակցություն» (Resolute support) առաքելությունը՝ 13,5 հազար թվակազմով: Դրա խնդիրների մեջ են մտնում Աֆղանստանի՝ շուրջ 360 հազար թվակազմով անվտանգության ազգային ուժերի ուսուցումը, կառավարման և թիկունքային ապահովման աջակցումը,  նաև  հետախուզական տվյալների տրամադրումը:

Ազգային բանակի ֆինանսավորումը նույնպես ապահովում են ՆԱՏՕ-ի երկրները՝ տարեկան մոտ 5 միլիարդ դոլարի չափով:

aysor.am