Բահրեյնցիները ցույց են անցկացրել ի պաշտպանության Շեյխ Իսա Ղասեմի
Հուլիս 01, 2017 08:32 Asia/Tehran
Բահրեյնի ժողովուրդը մայրաքաղաք Մանամայում ի պաշտպանության այդ երկրի նշանավոր հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի ցույց է անցկացրել : Բողոքարարները պահանջել են վերջ տալ Ալ-Դարազ քաղաքամասի շրջապատմանը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բահրեյնի տարբեր շրջանների մի խումբ բնակիչներ, ի նշան աջակցության Շեյ Իսա Ղասեմի, ցույց են անցկացրել իշխանությունների դեմ:
Ցուցարարները դատապարտել են Բահրեյնի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ գործադրված բռնությունները:
Հաղորդման համաձայն՝ Ալե Խալիֆայի զորայինները ճնշել են նաև Սեթարայում իրականացված ցույցը:
Բահրեյնի Բուրիի քաղաքամսում նույնպես ցույցեր են անցկացվել` ի նշան բողոքի Ալե Խալիֆայի բանտերում գործադրվող բռնությունների:
Պիտակ