ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն ամերիկյան ինքնաթիռներով հեռացվում են Սիրիայի Ռաքքա քաղաքից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66160-ԻԼԻՊ_ի_ահաբեկիչներն_ամերիկյան_ինքնաթիռներով_հեռացվում_են_Սիրիայի_Ռաքքա_քաղաքից
Սիրիայի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ այդ երկրում ամերիկյան ինքնաթիռներն ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին Ռաքքայից անհայտ վայրեր են փոխադրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2017 07:24 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն ամերիկյան ինքնաթիռներով հեռացվում են Սիրիայի Ռաքքա քաղաքից

Սիրիայի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ այդ երկրում ամերիկյան ինքնաթիռներն ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին Ռաքքայից անհայտ վայրեր են փոխադրում:

Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կենտրոնը՝ Ռաքքա քաղաքը պաշարված է և ԱՄՆ կառավարությունը փորձում է ահաբեկիչներին փրկել այդ քաղաքից:

ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ամար Ալ-Ասադն անդրադարձել է այդ երկրի կառավարության նկատմամբ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությանը և կեղծ տեսանյութերով ու անհիմն հայտարարություններով փորձում են Սիրիայի կառավարությանը հանցագործ ներկայացնել:

Սիրիացի պատգամավորը բացահայտել է կառավարության կողմից ժողովրդի դեմ քիմիական զենքեր կիրառելու մասին կեղծ զեկույցներ հրապարակող միջազգային կազմակերպությունների քայլերը: «Արտերկրում պատրաստվող այդ զեկույցների հրապարակման նպատակն է  Սիրիայի ժողովրդական կառավարությանը հարվածելը».-ասել է նա: