Սիրիայում ահաբեկիչների ոճրագործությունների անտեսումը ՄԱԿ-ի կանոնադրության ոտնահարում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66226-Սիրիայում_ահաբեկիչների_ոճրագործությունների_անտեսումը_ՄԱԿ_ի_կանոնադրության_ոտնահարում_է
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում ահաբեկիչների ու նրանց պաշտպանների ոճրագործությունների անտեսումն ու քողարկումը ՄԱԿ-ի կանոնադրության ոտնահարում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2017 03:01 Asia/Tehran
  • Սիրիայում ահաբեկիչների ոճրագործությունների անտեսումը ՄԱԿ-ի կանոնադրության ոտնահարում է

Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում ահաբեկիչների ու նրանց պաշտպանների ոճրագործությունների անտեսումն ու քողարկումը ՄԱԿ-ի կանոնադրության ոտնահարում է:

Համաձայն Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ ՍԱՆԱ-ի հաղորդման, այդ երկրի ԱԳ նախարարությունը երկու առանձին նոտա հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշին և ԱԽ նախագահին կիրակի օրը Դամասկոսում իրականացված ահաբեկչական պայթյունների և Սիրիայի հարավային Դարաաի բնակելի շրջանների դեմ ահաբեկիչների հրասանդային հարձակման կապակցությամբ հայտարարել է. «Այս ոճրագործությունների դիմաց լռությունն ահաբեկչության և համաշխարհային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների դիմակայման կապակցությամբ ԱԽ-ի բոլոր բանաձևերի կոպիտ ոտնահարում է համարվում»:

«Միջազգային հանրությունը պետք է միավորվի ահաբեկչության դեմ պայքարի հարցում և որևէ պատրվակով չի կարելի անտեսել այն երկրների գործունեությունը, որոնք վարժեցնում, ֆինանսապես, նաև ռազմական ու սպառազինական տեսակետից պաշտպանում ու ապաստան են տալիս ահաբեկիչներին»,-ասված է Սիրիայի ԱԳ նախարարության նամակում:

Կիրակի առավոտյան Դամասկոսի «Ալ-Թահրիր» հրապարակում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվեց 15 և վիրավորվեց ավելի քան 20 մարդ: