Ասադ.«Սիրիայի ժողովուրդը միաբանությամբ ու համերաշխությամբ ահաբեկիչներին պարտության մատնեցին»:
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66368-Ասադ._Սիրիայի_ժողովուրդը_միաբանությամբ_ու_համերաշխությամբ_ահաբեկիչներին_պարտության_մատնեցին
Սիրիայի նախագահն ասել է.«Սիրիացիների համերաշխության ու միաբանության պահպանմամբ կարողացան պարտության մատնել թաքֆիրական ահաբեկիչներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2017 14:25 Asia/Tehran
  • Ասադ.«Սիրիայի ժողովուրդը միաբանությամբ ու համերաշխությամբ ահաբեկիչներին պարտության մատնեցին»:

Սիրիայի նախագահն ասել է.«Սիրիացիների համերաշխության ու միաբանության պահպանմամբ կարողացան պարտության մատնել թաքֆիրական ահաբեկիչներին»:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության ՍԱՆԱ-ի հաղորդմամբ, հուլիսի 4-ին, Անտիոքի կաթոլիկ քրիստոնյաներին Եպս. Յուսեֆ Ալ-Աբսիի հետ հանդիպմանը, Բաշշար Ասադն ասել է.«Այս պատերազմի նպատակը Սիրիայի հասարակական ամուր հիմքերի ոչնչացումն է»:

Բոլոր ժամանակներում հատկապես պատերազմի ժամանակաշրջանում ազգային միաբանության ամրապնդման հարցում բարձր գնահատելով եկեղեցու դերը Սիրիայի նախագահն ասել է«Ի դեմս ծայրահեղական մտքերի տարածման եկեղեցին կարևոր դերակատարություն է ունեցել ազգային ինքնագիտակցության ամրապնդման, ազագային արմատներին հավատարմության և Սիրիայի միաբանության ու կայունության պահպանման հարցերում»:

Եպս. Յուսեֆ Ալ-Աբսին և նրան ուղեկցող պատվիրակությունը նույնպես կարևորել են ահաբեկչական սադրանքների դեմ պայքարի ու խաղաղությունը Սիրիային վերադարձնելու անհրաժեշտությունը»: