Կատարի ոչ-պաշտոնական պատասխանը արաբական չորս երկրների նախապայմաններին
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ չորս արաբական երկրների պահանջներին ուղղված Կատարի ոչ պաշտոնական պատասխանի նախագիծը կազմված է 10 կետից:
«Ալ Մայադին» հեռուստակայանը երեքշաբթի օրը հրապարակել է Կատարի կառավարության ոչ-պաշտոնական պատասխանը՝ խզված հարաբերությունների վերականգնման համար արաբական երկրների պահանջների ցուցակին:
Ըստ հաղորդման Կատարը պատրաստակամություն է հայտնել նվազեցնելու Իրանի հետ իր դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, միայն եթե բոլոր Պարսիցծոցյան երկրները հավատարիմ մնան այդ քայլին:
Կատարը հայտարարել է ,որ եթե Պարսից ծոցի առափնյա երկրները իրենց տնտեսական հարաբերությունները խզեն Իրանի հետ , ապա Կատարն էլ իր հարաբերությունները կխզի Իրանի հետ:
Կատարը նաև իր համաձայնությունն է հայտնել իր հողում Թուրքիայի ռազմաբազայի փակման կապակցությամբ, միայն այն պայմանավորելով Պարսից ծոցի առափնյա երկրներում օտարերկրյա ռազմաբազաների փակմամբ:
Դոհան հերքել է ահաբեկչական խմբավորումների հետ որևէ կապ ունենալը և ընդգծել է,որ «Մուսուլման եղբայրներ» խմբակցությունը ահաբեկչական խմբերի մաս չի կազմում:
Կատարը նաև ընդգծել է,որ չի միջամտում Պարսից ծոցի երկրների ներքին գործերին: