Սիոնիստական ռեժիմի շրջանակներին անհանգստացնում է այդ ռեժիմի լրտեսական ԱԹՍ-ի կործանումը
Սիոնիստական ռեժիմի ռազմական աղբյուրները մտահոգություն են հայտնել անօդաչու թռչող սարքերի մեկը մյուսի հետևից կործանման կապակցությամբ:
Ղոդս լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երեքշաբթի օրը «Ռուխֆի շամայեմ» փոքր անօդաչու թռչող սարքի կործանումից հետո, սիոնիստական «Եդիոտ Ահարոնոտ» թերթը գրել է.«Սա Իսրայելի հինգերորդ ԱԹՍ-ն է, որ 2017 թվականի սկզբից առ այսօր կործանվում է և բանակը հայտարարել է, որ պատճառը տեխնիկական անսարքությունն է»:
Դա այն դեպքում ,երբ պաղեստինյան աղբյուրները Գազայում Սիոնիստական ռեժիմի վերջին ԱԹՍ-ի կործանումից հետո հայտարարել էին,որ 2017 թվականի սկզբից առ այսօր այդ ռեժիմի վեց ԱԹՍ-եր կործանվել են, որոնցից մեկը Լիբանանում է կործանվել, իսկ մյուս հինգը` Պաղեստինում:
«Եդիոտ Ահարոնոտ» թերթի փոխանցմամբ՝ ԱԹՍ-երի կործանման պատճառած վնասը հասնում է հարյուր հազարավոր շեկելի: