Իրաքը հայտարարել է, որ Իրանը չի միջամտում այդ երկրի հարցերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66592-Իրաքը_հայտարարել_է_որ_Իրանը_չի_միջամտում_այդ_երկրի_հարցերին
Իրաքի նախագահը հայտարարել է, որ ԻԻՀ-ն որևէ միջամտություն չի կատարում այդ երկրի ներքին հարցերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2017 03:07 Asia/Tehran
  • Իրաքը հայտարարել է, որ Իրանը չի միջամտում այդ երկրի հարցերին

Իրաքի նախագահը հայտարարել է, որ ԻԻՀ-ն որևէ միջամտություն չի կատարում այդ երկրի ներքին հարցերին:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրաքի նախագահ Ֆոադ Մաըսումը հինգշաբթի օրը Արաբիայի «Աըքազ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Իրաքը չի կարող Իրանի թշնամին լինել, քանի որ մեր կառավարությունը ձգտում է բոլոր երկրների հետ հավասարակշռված հարաբերության: Իսկ Իրաքի ներքին հարցերին Իրանի միջամտության մասին հայտարարությունները  քաղաքական ենթահող ունեն»:

«Մինչ օրս իրանցի նույնիսկ մեկ պաշտոնատար Իրաքի կառավարությունից չի պահանջել որոշակի քայլ ձեռնարկել: Իրանի ու Իրաքի միջև հարաբերությունները բարեկամական են»,-ընդգծեցլէ Մաըսումը:

Նա հավելել է. «Իրաքում կան զինվորական խորհրդատուներ  ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Թուրքիայից և Իրանից   և պետք է օգտվել նրանց փորձից»:

Ավելի վաղ, Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ալ-Ջաըֆարին ասել էր, որ տարածաշրջանում իրանաֆոբիան որևէ տրամաբանական հիմնավորում չունի և 2003 թվականից ի վեր ԻԻՀ-ն երբևէ զորուժ չի գործուղել Իրաք: