Սիրիայի ԱԳ նախարարությունը քննադատել է Էրդողանի քաղաքականությունը
«Սիրիայի դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը միջազգային օրենքների խախտում է համարվում». հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարությունը:
Ուրբաթ օրը մի հաղորդագրություն տարածելով, Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է .«Սիրիայի հողերում տարածամոլական ու ոտնձգիչ քաղաքականություն որդեգրելով, Թուրքիայի նախագահը խախտում է միջազգային օրենքները և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը»: Այդ մասին հաղորդում է «Սուրի Ալ-Ախբարիա» հեռուսատաընկերությունը:
«Աըզազ քաղաքում և Հալեպի հյուսիսային շրջաններում Թուրքիայի քայլերը գնահատվում են Սիրիայում Թուրքիայի կառավարության կողմից իրականացվող ավերիչ դերակատարման շրջանակում: Այդպիսով Անկարան համարվում է ահաբեկիչների գլխավոր գործընկերը՝ հայտնվելով Սիրիայի դեմ դավադրություն նյութողների ցուցակում» նշված է Սիրիայի ԱԳ նախարարության հաղորդագրությունում:
Սիրիայի ԱԳ նախարարությունը շեշտել է.«Սիրիայի զինված ուժերը և ժողովուրդը պաշտպանելու են իրենց երկիրը և ողջ կարողությամբ կանգնելու են Էրդողանի կողմից պաշտպանվող թաքֆիրական ահաբեկիչների դեմ»: