Աֆրին քաղաքը հավանաբար Սիրիայի բանակին է հանձնվելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66730-Աֆրին_քաղաքը_հավանաբար_Սիրիայի_բանակին_է_հանձնվելու
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը թուրքիայի կառավարությանը սպառնացել է, որ Սիրիայում իր ռազմական միջամտությունները չդադարեցնելու դեպքում, Հալեպի հյուսիսային Աֆրին քաղաքը հանձնելու են Սիրիայի բանակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 14:03 Asia/Tehran
  • Աֆրին քաղաքը հավանաբար Սիրիայի բանակին է հանձնվելու

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը թուրքիայի կառավարությանը սպառնացել է, որ Սիրիայում իր ռազմական միջամտությունները չդադարեցնելու դեպքում, Հալեպի հյուսիսային Աֆրին քաղաքը հանձնելու են Սիրիայի բանակին:

Ըստ «Ալ-Ղոդս Ալ-Արաբի» օրաթերթի հաղորդման՝ կուսակցության ղեկավար Սալեհ Մոսլեմն ասել է.«Եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ը չօգնեն Աֆրինի վրա Թուրքիայի հարձակումները դադարեցնել, երկրի տարածքների գրավումը կանխելու նպատակով, ինչպես տեղի ունեցավ Մենբիջի դեպքում, քաղաքը հանձնվելու է բանակային ուժերին»:

Ընդդիմադիր գրող՝ Սամեր Ալ-խալիվին նշել է.«Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը Մենբիջ քաղաքը հանձնեց բանակային ուժերին, երբ Թուրքիան և Սիրիայի ազատ բանակի ուժերը մոտենում էին քաղաքին»:

Քրդերի  ազգային խորհրդի նախագահ Էբրահիմ Բերոն ավելի վաղ տեղեկացրել էր Թուրքիայի ռազմական օպերացիան չեզոքացնելու նպատակով, բանակային ուժերին Հալեպի հյուսիսային Աֆրին քաղաքը հանձնելու կապակցությամբ քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն և Սիրիայի կառավարության միջև գաղտնի բանակցությունների անցկացման մասին: