Էրդողանը Ստամբուլում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
Հուլիս 10, 2017 11:51 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Հայտնի է, որ կողմերը քննարկել են սիրիական հակամարտությունը, քաթարյան ճգնաժամն ու տարածաշրջանային այլ հարցեր։
Նշենք, որ Թիլերսոնը Ստամբուլում է գտնվում 22-րդ Նավթային միջազգային կոնգրեսին մասնակցության շրջանակում։
Պարբերականն ընդգծում է, որ 1 ժամ 40 րոպե տևած հանդիպումն իրականացվել է փակ դռների ետևում և հասանելի չի եղել լրագրողներին։ Ավելին՝ հանդիպումից հետո էլ Էրդողանն ու Թիլերսոնը մամուլի ասուլիսով հանդես չեն եկել։
Tert.am
Պիտակ