Թուրքիայի ռազմաբազաներից մեկում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ
Հուլիս 13, 2017 07:53 Asia/Tehran
Թուրքիայի Քիլիս նահանգում գտնվող ռազմաբազայի տարածքում դեռևս անհայտ պատճառներով խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է թուրքական haberler.com կայքը:
Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարար ջոկատները մի քանի ժամ է՝ չեն կարողանում իրավիճակն առնել հսկողության տակ:
Բազայում գտնվող զինծառայողները տարհանվել են, 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
tert.am/
Պիտակ