Թուրքիայում անհաջող հեղաշրջումից հետո հետապնդման է ենթարկվել շուրջ 170 հազար մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67258-Թուրքիայում_անհաջող_հեղաշրջումից_հետո_հետապնդման_է_ենթարկվել_շուրջ_170_հազար_մարդ
2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջման տարելիցի կապակցությամբ, Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հեղաշրջման առնչությամբ շուրջ 170 հազար մարդ հետապնդման է ենթարկվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2017 14:21 Asia/Tehran
  • Թուրքիայում անհաջող հեղաշրջումից հետո հետապնդման է ենթարկվել շուրջ 170 հազար մարդ

2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջման տարելիցի կապակցությամբ, Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հեղաշրջման առնչությամբ շուրջ 170 հազար մարդ հետապնդման է ենթարկվել:

«Միլլիեթ» օրաթերթի հաղորդմամբ՝ ուրբաթ օրը, Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալվել են 169 գեներալներ և յոթ հազար 98 սպաներ, որոնց մեծ մասը գնդապետներ են եղել: Կալանավորված են նաև 24 նախկին նահանգապետներ, 73 նահանգապետների տեղակալներ, 116 համայնքային վարիչներ և 8815 ոստիկանության աշխատակիցներ:

Հաղորդման համաձայն՝ հուլիսի 15-ի անհաջող հեղաշրջման գծով ձերբակալված են նաև 2280 դատավորներ ու դատախազներ, դատական գերագույն ատյանի 105 դատավորներ, վարչական գերագույն ատյանի 41 դատավորներ, Սահմանադրության դատարանի 2 դատավորներ, դատավորների ֆորումի երեք անդամներ:

2016 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից մինչ այսօր Էրդողանի կառավարությունն աշխատանքից հեռացրել է և  կալանավորել է ավելի քան 130 հազար մարդու:

Նշվում է, որ այս հեղաշրջման ընթացքում սպանվել է 249 և վիրավորվել է երկու հազար 193 մարդ: