Էրդողանն ընդգծել է, որ հալածանքները շարունակվելու են
Թուրքիայի նախագահը 2016 թվականի հուլիսի 15-ին իրականացված հեղաշրջման առաջին տարելիցին նվիրված հանդիսության ժամանակ ընդգծեց հեղաշրջման բոլոր մասնակիցներին ու ընդդիմադիրներին դատելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ուրբաթ օրը Անկարայի իշխանությունների դեմ 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջման առաջին տարելիցի առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ, ընդգծելով այդ երկրում հեղաշրջման բոլոր հեղինակներին դատելու անհրաժեշտությունն, ասաց. «Թուրքիայի կառավարությունը երբևէ թույլ չի տա, որ Գյուլենի նման մարդիկ կրկին գործունեություն ծավալեն Թուրքիայում»:
Էրդողանն, անդրադառնալով այն կետին, որ այսօր Թուրքիայի անվտանգության կազմակերպությունների կողմից որևէ խտրականություն չի գործադրվում, ասաց, որ Թուրքիայի իշխանությունները լիարժեքորեն հարգում են այդ երկրում մարդու իրավունքներն ու արդարությունը:
Թուրքիայի նախագահը նաև ընդգծեց, որ Թուրքիայում մարդու իրավունքների ենթակառուցվածքները իրենց գործունեության արդյունավետությամբ գերազանցում են եվրոպական երկրներին:
Ռեջեբ Թայիբ Էրդողանն նաև քննադատեց հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման կապակցությամբ արևմտյան որոշ երկրների կողմնորոշումը:
2016 թվականի հուլիսյան ձախողված հեղաշրջումից հետո Ռեջեբ Թայիբ Էրդողանի վարչակազմը կալանավորել ու աշխատանքից ազատել է այդ երկրի ավելի քան 130 հազար քաղաքացիների:
Հեղաշրջման ընթացքում զոհվել է 249 և վիրավորվել՝ 2193 մարդ: