Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել Կատարի ժողովրդի դեմ պատժամիջոների կիրառումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67402-Ֆրանսիան_պահանջում_է_անհապաղ_դադարեցնել_Կատարի_ժողովրդի_դեմ_պատժամիջոների_կիրառումը
Շաբաթ երեկոյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդես է եկել Կատարի ժողովրդի և այդ երկրի երկքաղաքացի բնակիչների դեմ Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից շրջափակումների կիրառման դադարեցման պահանջով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 16, 2017 13:49 Asia/Tehran
  • Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել Կատարի ժողովրդի դեմ պատժամիջոների կիրառումը

Շաբաթ երեկոյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդես է եկել Կատարի ժողովրդի և այդ երկրի երկքաղաքացի բնակիչների դեմ Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից շրջափակումների կիրառման դադարեցման պահանջով:

«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ Դոհայում  Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալ Սանիի հետ հանդիպումից հետո, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը պահանջել է անհապաղ դադարեցնել Կատարի ժողովրդի և այդ երկրի երկքաղաքացի բնակիչների դեմ Արաբիայի շրջափակումների կիրառումը:

Շաբաթ երեկոյան ևս, Ֆրանսիայի ԱԳ նախարարը մամլո համատեղ ասուլիս էր ունեցել Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրի հետ, որտեղ նա մտահոգություն էր հայտնել կատարի և արաբական երկրների միջև ստեղծված ճգնաժամի կապակցությամբ և ցանկացել էր անհապաղ կարգավորել խնդիրը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այնպիսի պայմաններում է տարածաշրջան այցելել, երբ նրա ամերիկացի, բրիտանացի և գերմանացի պաշտոնակիցները ևս վերջերս տարածաշրջան էին մեկնել: