Պաղեստինցիները դատապարտել են Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստների ոտնձգությունները
Մի խումբ պաղեստինցիներ ու պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչներ կիրակի օրը, բողոքի ակցիա են անցկացրել և դատապարտել են Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստ զավթիչների ոտնձգությունները:
Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլոս քաղաքի տասնյակ պաղեստինցիներ ու պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչներ Պաղեստինի դրոշը կրելով և կարգախոսներ վանկարկելով, իրենց զայրույթն են հայտնել Ալ-Աղսա մզկիթի դեմ Սիոնիստական ռեժիմի իրականացրած ոտնձգությունների նկատմամբ և իրենց հովանավորությունն են հայտնել Երուսաղեմի պաղեստինցիներին:
Ուրբաթ օրը, Գազայի գոտում բնակվող պաղեստինցիները դատապարտել են Ալ-Աղսա մզկիթի դռները փակելու Իսրայելի ռեժիմի քայլը:
Ի դեպ կիրակի օրը սիոնիստները մզկիթի Ալ-Ասբաթ մուտքի դռները բացելուց հետո, անմիջապես փակել են մյուս մուտքերը և արգելել են պաղեստինցիների մուտքը: Այդպիսով պաղեստինցի հավատացյալներին չհաջողվեց կեսօրվա նամազը կարդալու համար Ալ-Աղսա մզկիթ մուտք գործել: