ԻԼԻՊ-ի անդամ. «Թուրքիան երաշխավորել էր ահաբեկիչների մուտքը Սիրիա»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67460-ԻԼԻՊ_ի_անդամ._Թուրքիան_երաշխավորել_էր_ահաբեկիչների_մուտքը_Սիրիա
ԻԼԻՊ-ի ձերբակալված անդամներից մեկը բացահայտելով այդ խմբի անդամների Սիրիայի տարածք փոխադրվելու ուղղությամբ Թուրքիայի դերակատարությունն ասել է. «Անկարայի իշխանությունները երաշխավորել էին զինված անձանց մուտքը Սիրիայի տարածք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2017 03:04 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի անդամ. «Թուրքիան երաշխավորել էր ահաբեկիչների մուտքը Սիրիա»

ԻԼԻՊ-ի ձերբակալված անդամներից մեկը բացահայտելով այդ խմբի անդամների Սիրիայի տարածք փոխադրվելու ուղղությամբ Թուրքիայի դերակատարությունն ասել է. «Անկարայի իշխանությունները երաշխավորել էին զինված անձանց մուտքը Սիրիայի տարածք»:

«Ալ-Ալամ» կայքի հաղորդման համաձայն՝ Սիրիայի քրդերի միջոցով ձերբակալված թունիսցի այդ ահաբեկիչն ասել է. «Ստամբուլի օդանավակայանում որոշ անհատներ Սիրիա մուտք գործելու համար առաջնորդում են ահաբեկիչներին»:

«Հիշյալ անհատները օդանավակայանի կամ ցամաքային սահմանների միջոցով Թուրքիայից Սիրիա են անցնում»․ հայտարարել է այդ ահաբեկիչը:

Սիրիայում պատերազմ սկսվելուց և այդ երկրում ահաբեկչական խմբերի՝ այդ թվում ԻԼԻՊ-ի գործունեությունը սկսվելուց ի վեր Անկարայի իշխանությունները բազմաթիվ անգամներ մեղադրվել են այդ խմբերի անդամներին Թուրքիայի տարածքով Սիրիա փոխադրելու հարցում:

Թուրքիան նաև մեղադրվում է ԻԼԻՊ-ին պաշտպանելու նպատակով՝ Սիրիա զենք փոխադրելու մեջ:

Անցած տարի Սիրիայի ազգային հաշտության ռուսական կենտրոնը Սիրիայի Լաթաքիա նահանգում գտնվող «Համիմեմ» ռազմաբազայում հայտարարել է, որ հայտնաբերել է Թուրքիայից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների համար փոխադրվող զենքի բեռնվածքը:

Թուրքիայի «Ջոմհուրիեթ» օրաթերթն էլ 2015 թվականի մայիսին հաղորդել է Թուրքիայից Սիրիա զենքի փոխադրման մասին: