Իսրայելցի զորայինները վիրավորել են մի խումբ պաղեստինցի հավատացյալների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67462-Իսրայելցի_զորայինները_վիրավորել_են_մի_խումբ_պաղեստինցի_հավատացյալների
Սիոնիստական ռեժիմի զորայինները Երուսաղեմի հին մասում գտնվող «Ալ-Աղսա» մզկիթի «Բաբ-ալ-ասբաթ»-ում, հարձակվելով պաղեստինցի հավատացյալների վրա, վիրավորել են նրանցից՝ 17-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2017 03:05 Asia/Tehran
  • Իսրայելցի զորայինները վիրավորել են մի խումբ պաղեստինցի հավատացյալների

Սիոնիստական ռեժիմի զորայինները Երուսաղեմի հին մասում գտնվող «Ալ-Աղսա» մզկիթի «Բաբ-ալ-ասբաթ»-ում, հարձակվելով պաղեստինցի հավատացյալների վրա, վիրավորել են նրանցից՝ 17-ին:

Ըստ ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման՝ Պաղեստինի Կարմիր մահիկի տարածած հայտարարության համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի զորայինները կիրակի օրը և երեկ գիշեր «Ալ-Աղսա» մզկիթի «Բաբ-ալ-ասբաթ»-ում բազմաթիվ անգամներ հարձակվել են պաղեստինցի հավատացյալների վրա, որի հետևանքով վիրավորվել են նրանցից 17-ը:

Երուսաղեմն ու «Ալ-Աղսա» մզկիթը 2015 թվականի հոկտեմբերի 1-ին Երուսաղեմի ինթիֆադայի սկիզբ առնելուց ի վեր սիոնիստ զորայինների և քաղաքավանների բնակիչների հարձակման ու բախումների ականատեսն է եղել:

Այս ընթացքում սիոնիստների միջոցով նահատակվել են շուրջ 338 պաղեստինցիներ:

«Ալ-Ալամ» հեռուստատեսությունը, հղում կատարելով պաղեստինյան աղբյուրների հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի զորայինները ներխուժել են Հորդանան գետի արևմտյան ափի Բեթղեհեմ քաղաքի հարավում գտնվող «Ալ-Խասար» քաղաքավանի պաղեստինցիների տները:

Գազայի հատվածից ստացված մեկ այլ լուրի համաձայն՝ Իսրայելի բանակի ռազմական նավերից՝ Գազայի ափերում պաղեստինցի ձկնորսների նավերի կողմն իրականացրած հրաձգության հետևանքով վիրավորվել են երկու ձկնորսներ: