Սիրիա. Դամասկոսը քիմիական զենք չունի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67634-Սիրիա._Դամասկոսը_քիմիական_զենք_չունի
Սիրիայի ԱԳ նախարարությունն, ընդգծելով այն փաստը, որ Դամասկոսը քիմիական զենք չունի և երբևէ նման զենք չի օգտագործել, հայտարարել է, որ Սիրիայի դեմ ԵՄ-ի նոր շրջափակումները տեղավորվում են ահաբեկիչների հանդեպ արևմուտքի կողմից ցուցաբերվող ուղղակի հովանավորության շրջագծում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2017 03:09 Asia/Tehran
  • Սիրիա. Դամասկոսը քիմիական զենք չունի

Սիրիայի ԱԳ նախարարությունն, ընդգծելով այն փաստը, որ Դամասկոսը քիմիական զենք չունի և երբևէ նման զենք չի օգտագործել, հայտարարել է, որ Սիրիայի դեմ ԵՄ-ի նոր շրջափակումները տեղավորվում են ահաբեկիչների հանդեպ արևմուտքի կողմից ցուցաբերվող ուղղակի հովանավորության շրջագծում:

ԵԽ-ն երկուշաբթի օրը Սիրիայում քիմիական զենքերի ընդլայնմանն ու օգտագործմանը մասնակից լինելու մեղադրանքով Դամասկոսի դեմ պատժամիջոցների ցուցակում ներառեց Սիրիայի 16 պաշտոնատարների և գիտնականների անուններ:

Սիրիայի ԱԳ նախարարությունը երեքշաբթի գիշեր հրապարակված հաղորդագրության մեջ նշեց. «Նախքան «Խան Յունեսի» դեպքի մասին հետաքննությունների ավարտվելը Եվրոպայի կողմից նոր պատժամիջոցների սահմանվելն ընդգծում են Սիրիայում ահաբեկչական խմբերի ոճրագործությունները պաշտպանելու և հասարակական կարծիքը ապակողմնորոշելու ուղղությամբ եվրոպացի պաշտոնատարների ցանկությունը»:

Երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, Սիրիայի Իդլիբի հարավում գտնվող «Խան Յունեսի» տարածքում իրականացված քիմիական կասկածելի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 և վիրավորվեց շուրջ 400 մարդ:

Շատ փորձագետներ ահաբեկիչների դիմաց Սիրիայի բանակի տարած հաղթանակներին զուգահեռ Սիրիայի կառավարությանը քիմիական զենք օգտագործելու մեջ մեղադրելը հասարակական կարծիքն ապակողմնորոշելու և իրականությունը գլխիվայր ներկայացնելու ուղղությամբ ջանք են բնութագրում: