Սիրիա. Դամասկոսը քիմիական զենք չունի
Սիրիայի ԱԳ նախարարությունն, ընդգծելով այն փաստը, որ Դամասկոսը քիմիական զենք չունի և երբևէ նման զենք չի օգտագործել, հայտարարել է, որ Սիրիայի դեմ ԵՄ-ի նոր շրջափակումները տեղավորվում են ահաբեկիչների հանդեպ արևմուտքի կողմից ցուցաբերվող ուղղակի հովանավորության շրջագծում:
ԵԽ-ն երկուշաբթի օրը Սիրիայում քիմիական զենքերի ընդլայնմանն ու օգտագործմանը մասնակից լինելու մեղադրանքով Դամասկոսի դեմ պատժամիջոցների ցուցակում ներառեց Սիրիայի 16 պաշտոնատարների և գիտնականների անուններ:
Սիրիայի ԱԳ նախարարությունը երեքշաբթի գիշեր հրապարակված հաղորդագրության մեջ նշեց. «Նախքան «Խան Յունեսի» դեպքի մասին հետաքննությունների ավարտվելը Եվրոպայի կողմից նոր պատժամիջոցների սահմանվելն ընդգծում են Սիրիայում ահաբեկչական խմբերի ոճրագործությունները պաշտպանելու և հասարակական կարծիքը ապակողմնորոշելու ուղղությամբ եվրոպացի պաշտոնատարների ցանկությունը»:
Երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, Սիրիայի Իդլիբի հարավում գտնվող «Խան Յունեսի» տարածքում իրականացված քիմիական կասկածելի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 և վիրավորվեց շուրջ 400 մարդ:
Շատ փորձագետներ ահաբեկիչների դիմաց Սիրիայի բանակի տարած հաղթանակներին զուգահեռ Սիրիայի կառավարությանը քիմիական զենք օգտագործելու մեջ մեղադրելը հասարակական կարծիքն ապակողմնորոշելու և իրականությունը գլխիվայր ներկայացնելու ուղղությամբ ջանք են բնութագրում: