Թուրքիան պատրաստվում է միջնորդ դառնալ Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67752-Թուրքիան_պատրաստվում_է_միջնորդ_դառնալ_Քաթարի_շուրջ_ստեղծված_ճգնաժամում
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան կարող է միջնորդ հանդես գալ Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում, հայտնում է Tert.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2017 09:05 Asia/Tehran
  • Թուրքիան պատրաստվում է միջնորդ դառնալ Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամում

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան կարող է միջնորդ հանդես գալ Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում, հայտնում է Tert.am-ը:

 

«Թուրքիայի նախագահը կլսի բոլոր կողմերին, բայց Սաուդյան Արաբիան պետք է հրաժարվի 13 պահանջները ներառող ծրագրից և վերանայի այն»,- ասել է փոխվարչապետը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ երկիր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցից առաջ:

«Ինչ վերաբերում է Քաթարին, նա պետք է դրական դիրքորոշում ընդունի, որը կօգնի անցնել բանակցությունների փուլերը, իսկ Թուրքիան կարող է միջնորդ լինել»,- հավելել է նա:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հուլիսի 23-24-ը Էրդողանը պատրաստվում է դիվանագիտական շրջագայության մեկնել Քաթար, Քուվեյթ և Սաուդյան Արաբիա:

Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը կրճատել են Քաթարին ներկայացված պահանջների ցանկը և կոչ են արել դրանք կատարել՝ առանց կոնկրետ ժամկետների: Wall Street Journal թերթի տվյալներով՝ արաբական երկրները 13 մանրամասն պահանջի փոխարեն ձևակերպել են վեց ընդհանուր «սկզբունք»: Թերթի տվյալներով՝ նոր ցանկում բացակայում է Al Jazeera ողջ արբանյակային հեռուստաալիքը փակելու պահանջը:

lratvakan.am/