Թուրքիա.«Կշարունակենք զինված ուժերի մաքրագործման ընթացքը»
Հուլիս 20, 2017 13:51 Asia/Tehran
Թուրքիայի նախագահի աշխատակազմի խոսնակն Անկարայում ասել է.«Մինչ այժմ մեծ ջանքեր են գործադրվել Թուրքիայի զինված ուժերի շարքից գյուլենական խմբի հետևորդներին հանելու ուղղությամբ»:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի խոսնակ Իբրահիմ Քալինն ասել է.«Թուրքիայում անցած տարի իրականացված անհաջող հեղաշրջումից ի վեր այդ երկրի զինված ուժերը ավելի են հզորացել և երկրում կշարունակվի գյուլենական խմբի հետևորդների մաքրագործումը»:
«Թուրքիան վճռակամորեն կշարունակի տարածաշրջանում հակաահբեկչական պայքարը, և 2016 թ.-ի հունիսի համեմատությամբ Թուրքիան այսօր ավելի ապահով երկիր է». հավելել է Քալինը:
Պիտակ