Իրաքի ԱԳ նախարար. Երախտապարտ ենք Իրանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67948-Իրաքի_ԱԳ_նախարար._Երախտապարտ_ենք_Իրանին
Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին ու Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ալ-Ջաըֆարին շաբաթ օրը Բաղդադում քննարկեցին տարածաշրջանային վերջին զարգացումներն, այդ թվում քաղաքական ու տնտեսական բնագավառներում երկու երկրի հարաբերություններն ու ահաբեկչության դեմ պայքարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2017 03:10 Asia/Tehran
  • Իրաքի ԱԳ նախարար. Երախտապարտ ենք Իրանին

Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին ու Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ալ-Ջաըֆարին շաբաթ օրը Բաղդադում քննարկեցին տարածաշրջանային վերջին զարգացումներն, այդ թվում քաղաքական ու տնտեսական բնագավառներում երկու երկրի հարաբերություններն ու ահաբեկչության դեմ պայքարը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հոսեյն Ջաբերի Անսարին իրաքցի պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով շաբաթ երեկոյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադ ժամանելուց հետո առաջինը հանդիպում ու զրույց ունեցավ Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ալ-Ջաըֆարիի հետ:

Հանդիպման ժամանակ Իրաքի ԱԳ նախարարը նշեց, որ ԻԻՀ-ին Իրաքի եղբայր ու բարեկամ երկիրն է: Նա շնորհակալություն հայտնեց տարբեր բնագավառներում և հատկապես ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Բաղդադին ցուցաբերված Իրանի անսակարկ հովանավորության կապակցությամբ:

Հանդիպման ժամանակ Էբրահիմ Ալ-Ջաըֆարին նաև երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ցանկություն հայտեց:

Հոսեյն Ջաբերի Անսարին այս հանդիպման ժամանակ ընդգծելով երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնման նշանակությունը, Իրաքին ցանկացած տեսակի հովանավորություն ցուցաբերելու կապակցությամբ Իրանի պատրաստակամությունը հայտնեց: