Իրանը և Իրաքը պաշտպանական-ռազմական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67996-Իրանը_և_Իրաքը_պաշտպանական_ռազմական_համագործակցության_ոլորտում_փոխըմբռնման_հուշագիր_են_ստորագրել
Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի պաշտպանության նախարարները Թեհրանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել պաշտպանական-ռազմական համագործակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2017 13:34 Asia/Tehran
  • Իրանը և Իրաքը պաշտպանական-ռազմական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի պաշտպանության նախարարները Թեհրանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել պաշտպանական-ռազմական համագործակցության մասին:

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը և Իրաքի պաշտպանության նախարար Էրֆան Ալ Հայալին կիրակի օրը հուշագրում շեշտել են տարբեր ոլորտներում երկու երկրների պաշտպանական-ռազմական համագործակցության կարևորությունը:

Իրան-Իրաք համագործակցության փոխըմբռնման հուշագրի կետերից են՝ ահաբեկչության ու ծայրահեղականության  դեմ մղվող պայքարում համագործակցության ընդլայնումը և փորձերի փոխանակումը, տեխնիկական, ռազմական ու լոգեստիկական աջակցություններն ու սահմանների անվտանգությունը:

Իրաքի պաշտպանության նախարարի հետ  փոխըմբռնման հուշագիրն ստորագրելուց հետո, Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է.«Այս համագործակցության փոխըմբռնման հուշագիրը հանդիսանում է երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և  հետագա համագործակցության հիմքը»:

Անդրադառնալով վերջերս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում  Իրաքի բանակի ու ժողովրդի արձանագրած հաղթանակներին, գեներալ Դեհղանը նշել է.«Իրան-Իրաք համագործակցության շարունակումը կարող է կանխել նման հոսանքների առաջացումը Իրաքում ու տարածաշրջանում»: