Իրանը և Իրաքը պաշտպանական-ռազմական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի պաշտպանության նախարարները Թեհրանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել պաշտպանական-ռազմական համագործակցության մասին:
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը և Իրաքի պաշտպանության նախարար Էրֆան Ալ Հայալին կիրակի օրը հուշագրում շեշտել են տարբեր ոլորտներում երկու երկրների պաշտպանական-ռազմական համագործակցության կարևորությունը:
Իրան-Իրաք համագործակցության փոխըմբռնման հուշագրի կետերից են՝ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ մղվող պայքարում համագործակցության ընդլայնումը և փորձերի փոխանակումը, տեխնիկական, ռազմական ու լոգեստիկական աջակցություններն ու սահմանների անվտանգությունը:
Իրաքի պաշտպանության նախարարի հետ փոխըմբռնման հուշագիրն ստորագրելուց հետո, Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է.«Այս համագործակցության փոխըմբռնման հուշագիրը հանդիսանում է երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և հետագա համագործակցության հիմքը»:
Անդրադառնալով վերջերս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Իրաքի բանակի ու ժողովրդի արձանագրած հաղթանակներին, գեներալ Դեհղանը նշել է.«Իրան-Իրաք համագործակցության շարունակումը կարող է կանխել նման հոսանքների առաջացումը Իրաքում ու տարածաշրջանում»: