Բացահայտվել են Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68098-Բացահայտվել_են_Իսրայել_Սաուդյան_Արաբիա_հարաբերությունները
Իսրայելյան մի օրաթերթ գրել է, որ ժամանակն է եկել, որպեսզի բոլորն իմանան Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2017 07:10 Asia/Tehran
  • Բացահայտվել են Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունները

Իսրայելյան մի օրաթերթ գրել է, որ ժամանակն է եկել, որպեսզի բոլորն իմանան Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների մասին:

«ՌԱՍԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Մաարիվ» օրաթերթը սիոնիստական ռեժիմին Սաուդյան Արաբիայի գաղտնի հովանավորը ներկայացրենելով գրել է, որ նկատի առնելով այն հանգամանքը, որ Սաուդյան Արաբիան խիստ կարիք ունի Իսրայելին, ժամանակն է եկել բացահայտել այս հարաբերությունները:

Մաարիվը ռեժիմի կառավարության կազմից պահանջել է չթաքցնել սաուդցիների հետ գաղտնի հանդիպումները և ծառայել ռեժիմի շահերին:

Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Թել Ավիվը կարող է հարաբերությունների նորմալացման դիմաց, Սաուդյան Արաբիային և Պարսիցծոցյան ավազանի երկրներին անվտանգության ու հետախուզության ոլորտում համագործակցության առաջարկ ներկայացնել:

Տարածաշրջանում Դիմադրության դեմ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ընդհանուր քաղաքականությունները և ահաբեկչության նկատմամբ ցուցաբերվող հովանավորությունն առավել քան երբևէ բացահայտել են այդ երկու ռեժիմների ինքնությունը: